Լևոն Գրիգորի Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Պետրոսյան (այլ կիրառումներ)
Լևոն Գրիգորի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1925 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 13, 1997 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Լևոն Գրիգորի Պետրոսյան (փետրվարի 26, 1925, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 1997, Երևան, Հայաստան), հիդրոմեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, որտեղ և աշխատել է 1960-1997 թվականներին[1]։
Հիմնական աշխատանքները վերաբերում են լարման ոչ համաչափ տենզորով հեղուկների մեխանիկային (բազմաբաղադրիչ համակարգեր, մագնիսա-, էլեկտրա-, հիդրոդինամիկա, յուղման տեսություն)։ Լուծել է խնդիրներ, որոնց արդյունքների հիման վրա բացահայտվել են դասական հիդրոդինամիկայի մեթոդներով չբացատրվող մի շարք երևույթներ և օրինաչափություններ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Некоторые вопросы механики жидкости с несимметричным тензором напряжений, Е., 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|